Ինչի՞ մասին են զրուցել հայկական ծագում ունեցող կոնգրեսականն ու Քիմ Քարդաշյանը

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերը հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերը հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել, որ զրուցում է նրա հետ հայկական ընդհանուր ժառանգությունից և Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու իրենց  նպատակից:

Նշենք, որ կոնգրեսականի մայրը՝ Նենսի Կանչելյանը, ծագումով հայ է. ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Նա կորցրել է իր ընտանիքի մեծ մասին Հայոց ցեղասպանության ժամանակ: