Հայկական օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման

09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: