Թեյի բաղադրատոմս, որն աշխատում է՝ ինչպես քնաբեր

Թեյը պետք է խմել քնելուց 1 ժամ առաջ
թեյի բաղադրատոմս

Զարմանահրաշ թեյի բաղադրատոմսը, որը գործում է՝ ինչպես քնաբեր, շատ պարզ է: Բոլոր բաղադրիչները, ինչպես գրում է interesnoznat.com-ը, ամենայն հավանականությամբ, արդեն կան Ձեր տանը:

Ձեզ անհրաժեշտ է.

  1. Բանան
  2. Դարչին
  3. Ջուր

Պատրաստման եղանակը

  1. Կտրել բանանի ծայրերը և 10 րոպեով իջեցնել եռացող ջրով կաթսայի մեջ: Հետո ջուրը լցնել բաժակի մեջ և ավելացնել դարչին՝ ըստ ճաշակի:

Թեյը պետք է խմել քնելուց 1 ժամ առաջ: Բանանում մեծ քանակությամբ պարունակվող վիտամին C-ն, կալիումը և մագնիումը կօգնեն Ձեզ թուլանալ, իսկ դարչինը կբարելավի արյան շրջանառությունը: