Հնդկաստանում կինը ողջ է մնացել կոկորդիլոսի հետ մեկ ժամ պայքարելուց հետո . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կնոջը հայտնաբերել են գործընկերները, որոնք անհանգստացել են՝ տեսնելով, որ նա չի վերադառնում ընդմիջումից հետո, իրենց հաջողվել է քշել երկկենցաղին

Հնդկաստանի Օդիշա նահանգի բնակչուհին մեկ ժամ շարունակ պայքարել է իրեն բռնած կոկորդիլոսի հետ։

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, հնդկուհի Սաջանի Մալիկը մոտեցել է Բիտարկանիկա ազգային պարկի մոտակայքում գտնվող Բայթարանի գետին՝ ցանկանալով սպասքը լվանալ ընդմիջման ժամանակ։

Կնոջ խոսքով՝ կոկորդիլոսը հարվածել է իրեն պոչով, այնուհետև բռնել վերջույթներից և փորձել քաշ տալ դեպի ջուրը։ Մալիկին մեկ ժամ պայքարել է, որից հետո բռնվելով ծառից՝ փրկվել է։ 

Կնոջը հայտնաբերել են գործընկերները, որոնք անհանգստացել են՝ տեսնելով, որ նա չի վերադառնում ընդմիջումից հետո։ Իրենց հաջողվել է քշել երկկենցաղին և տուժածին տեղափոխել հիվանդանոց։

Պարզվել է, որ Մալիկի վրա հարձակում է գործել սապատավոր կոկորդիլոսը, որը համարվում է մոլորակի խոշորագույն գիշատիչներից մեկը։