Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից

Իր այցի ընթացքում Քիմը հասցրեց հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

WCIT համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանը երեկ երեկոյան մեկնել է Հայաստանից:

Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան էր եկել քրոջ՝ Քորթնիի ու երեխաների հետ, ովքեր նաև մկրտվեցին Էջմիածնում:

Իրենց այցի ընթացքում Քիմն ու քույրն եղել են Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Նրանք նաև այցելել են Գառնու տաճար, ինչպես նաև հադիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Քիմ Քարդաշյանը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: