Մեկը չկա վարչապետին հարցնի՝ եթե մարդն աշխատանք չունի կամ եթե ունի ու կոպեկներ է ստանում, դրա արդարը ո՞րն է

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետի ելույթին
Փաշինյան Բաբայան

Վարչապետը, ելույթ ունենալով Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին, ասել է․ «Մարդիկ արտագաղթում են ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան՝ անարդարության մթնոլորտի»։

Այսինքն ստացվում է, որ մարդը արտագաղթում է անարդարության համար ու հեչ կապ չունի՝ իր աշխատավարձը կամ աշխատանքը ու կյանքի վիճակը:

Ըստ Փաշինյանի ստացվում է՝ մարդը կարող է ցամաք հաց ուտել, աշխատանք չունենալ, երխաներին չկարողանա պահել և արժանի ապագա ստեղծել, բայց արդար երկրում ապրել:

Բա մեկը չկա հարցնի՝ եթե մարդն աշխատանք չունի կամ եթե ունի ու կոպեկներ է ստանում, դրա արդարը ո՞րն է:

Բա դուք, պարոն Փաշինյա՛ն, դրա համա՞ր էիք իշխանություն վերցնում: Աղքատությունը մարդկանց գլուխներից հանեցիք, հիմա սոված արդարություն եք քարոզում: էս էլ երևի ձեր պատկերացրած տնտեսական հեղափոխությունն էր:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից