Ինդոնեզիայում անցկացվող ավիաշոուի ժամանակ Ми-35П ուղղաթիռն ավերել է հանդիսականների նստարանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի ազգային Զինված ուժերի կազմավորման 74-ամյակին նվիրված արարողության ժամանակ
Ինդոնեզիա

Ռուսական արտադրության Ми-35П հարվածային ուղղաթիռն Ինդոնեզիայում անցկացվող ավիաշոուի ժամանակ ավերել է տրիբունաները՝ կոտրելով հանդիսականի համար նախատեսված նստատեղերն ու այլ կառույցներ:

Ինչպես գրում է kp.ru-ն, միջադեպը, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում, տեղի է ունեցել Ինդոնեզիայի ազգային Զինված ուժերի կազմավորման 74-ամյակին նվիրված արարողության ժամանակ:

Ինչպես երևում է հրապարակված կադրերում, ուղղաթիռը թռչում է քայլերթ իրականացնող զինվորականների կողքին՝ գտնվելով 10 մետր բարձրության վրա: Ուղղաթիռի արձակած քամին կոտրել է պաստառներն ու ժամանակավոր կառույցները, որտեղ եղել են մարդիկ:

Հաղորդվում է, որ կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել: