Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը Գյումրիից

Իննան նախապատվություն է տվել մուգ գույնի տաբատին, սպիտակ շապիկին եւ բաց վերնազգեստին
Իննա Խոջամիրյան

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Գյումրիում։ Դերասանուհին պատկերված է գնացքի ֆոնին եւ ոճային հագուստ է կրում։ Իննան նախապատվություն է տվել մուգ գույնի տաբատին, սպիտակ շապիկին եւ բաց վերնազգեստին։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր տաճարի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Երերույքի տաճար... Թուրքական սահմանին կից, 4րդ դար՝ հեթանոսական մեհյանի հիմքի վրա կառուցված... Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարը՝ @johnyycore