Ոչ միայն ոտնձգություն. Վայնշթեյնը փորձել է Ջենիֆեր Էնիսթոնին ստիպել հագնել իր կնոջ զգեստը

Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է, եւ Վայնշթեյնին այդպես էլ չի հաջողվել իրեն դրան հարկադրել
Ջենիֆեր Էնիսթոն

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը փորձել է իրեն ստիպել հագնել դիզայներ Ջորջինա Չափմանի ստեղծած զգեստը, որն այդ ժամանակ նրա կինն էր: Դերասանուհու խոսքը փոխանցել է Variety-ն:

Էնիսթոնը մի դեպք է մտաբերել, որն իր հետ տեղի էր ունեցել 2005 թվականին «Դավաճանության գինը» ֆիլմի վրա հոլիվուդյան գործարարի հետ համատեղ աշխատանքի ժամանակ:

«Նա Լոնդոն ինձ մոտ եկավ նկարահանումների: Եվ ասաց. «Օ՜, ես կցանկանայի, որ դու պրեմիերայի ժամանակ այս զգեստներից մեկը հագնեիր»: Ես նայեցի կատալոգը, բայց այն ժամանակ դա միանգամայն այլ կերպ էր նայվում: Պարզապես ինձ համար չէր: Իսկ նա պնդում էր. «Դու պետք է հագնես այս զգեստը»»,- պատմել է դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է, եւ Վայնշթեյնին այդպես էլ չի հաջողվել իրեն դրան հարկադրել:

50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը առավել հայտնի է «Ընկերները» սերիալում Ռեյչելի դերով: Դրանից բացի, նա նկարահանվել է «Ամուսնալուծություն ամերիկյան ձեւով», «Մառլին եւ ես», «Իմ կինը ձեւացիր», «Մենք՝ Միլլերներս» եւ «Ամենակարող Բրյուսը» ժապավեններում:

Աղբյուրը՝  Lenta.ru

Լուսանկարները՝ Marc Piasecki/WireImage, PEGGY SIROTA FOR VARIETY