Մալդիվներում բացվում է առաջին ստորջրյա SPA-սրահը

Այնտեղ կարելի է ոչ միայն ընթրել, այլեւ շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել
 ստորջրյա SPA

Մալդիվներում գտնվող Huvafen Fushi շքեղ հյուրանոցն իր այցելուներին հնարավորություն է ընձեռում լինել աշխարհում առաջին ստորջրյա SPA-սրահում:

Ըստ Econet-ի, LIME կոչվող SPA-սրահը կառուցվել է շուրջ մեկ տարվա ընթացքում: Սրահի այցելուները կարող են վայելել միաժամանակ երկու հաճույք. SPA եւ թափանցիկ պատուհանների միջով ստորջրյա տեսարաններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալդիվներում բացվել էր Ithaa ստորջրյա ռեստորանը, որը տեղակայված է Conrad Maldivеs Rаngali Islаnd Hоtel-ում: Այնտեղ կարելի է ոչ միայն ընթրել, այլեւ շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել: