Քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցները ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վիտալի Բալասանյանի զգուշացումներին

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վիտալի Բալասանյանի զգուշացումները Հայաստանի ու Արցախի անվտանգության վերաբերյալ ուղղված են եղել հայ ժողովրդին: Ու կարծես այդ սթափեցնող հայտարարությունները դուր չեն գալիս այսօրվա Հայաստանի անհայրենիք իշխանություններին:

Դրա վառ ապացույցն Անվտանգության խորհրդի քարտուղարն է: Ամեն անգամ ավելի մեծ ջանասիրությամբ ու ամեն անգամ մեղմ ասած ավելի անհաջող ձևակերպումներով փորձում է կանխել Հայաստանի քաղաքացիների սթափվելու անխուսափելի անհրաժեշտությունը: Եթե այս իշխանությունը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Ձեզ է նվիրել այդ պայմանով, ապա ճիշտ կանեք շուտափույթ ազատվեք և՛ այդ պաշտոնից, և՛ այդ պարտականությունից:

Իսկ եթե Ձեզ ավելի հասկանալի բառապաշարով եք ուզում, ապա քաղաքական աղբամանն այն տեղն է, որտեղ դուք և ձեր թիմակիցներից շատերը ի վերջո անխուսափելիորեն հայտնվելու են:

Հ.Գ. Սյասներդ կտրեցիք, վեր ընգեցիք տըղներդ»: