Միլիարդատերերի ակումբը

Ընկերներին լուրջ փորձություններ են սպասվում, որոնք սպառնում են փչացնել ոչ միայն իրենց, այլ նաև սիրելի մարդկանց կյանքը:
Միլիարդատերերի ակումբը

80-ականների Լոս Անջելեսում ապրում է հինգ տղաների ընկերախումբը, նրանց դուր չի գալիս կյանքը քաղաքի հետամնաց շրջաններից մեկում, ուստի երիտասարդ ընկերները երազում են փոխել այն՝ աշխատելով աստղաբաշխական գումարներ:

5

Նրանք պլան են կազմում առավելագույն կարճ ժամանակահատվածում իրենց նպատակին հասնելու համար: Սեփական ջանքերով տղաներին հաջողվում է ֆինանսական բուրգ կառուցել, և նույնիսկ փաստը, որ այն ինչով զբաղվում են, հեռու է օրինականությունից, նրանց չի ստիպում հրաժարվել երազանքից:

7

Սկզբում ամեն ինչ հարթ է ընթանում. երիտասարդ ընկերները լողում են անհամար հարստության մեջ՝ վայելելով այն ամենը, ինչի մասին այդքան երազել էին. թանկարժեք ռեստորաններ, ավտոմեքենաներ, ճամփորդություններ, գեղեցիկ կանայք...

9

Այնուամենայնիվ, հանկարծ ամեն ինչ փոխվում է, և երկար ու հանգամանորեն մշակված բիզնես նախագիծը սկսում է փլուզվել: Ընկերներին լուրջ փորձություններ են սպասվում, որոնք սպառնում են փչացնել ոչ միայն իրենց, այլ նաև սիրելի մարդկանց կյանքը:

 

Տարի - 2018թ.

Երկիր - ԱՄՆ

Դերասաններ - Թերոն Էդջերթոն, Էմմա Ռոբերթս, Սյուկի Ուոթերհաուս,Քեվին Սփեյսի, Քերի Էլվիս, Բիլլի Լուրդ, Ջերեմի Իրվին, Ռոզաննա Արքեդ

Տևողություն - 100 րոպե

Օրիգինալ անվանում - Billionaire Boys Club

Ժանր - Թրիլլեր

Ռեժիսոր - Ջեյմս Կոկս

Պրեմիերա - 22 հուլիսի 2018թ.

Բյուջե - 20 000 000 ԱՄՆ դոլար

 

8