Վրաց պատրիարքն արձագանքել է Ադրբեջանի սադրանքին՝ կապված «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հետ

Վրաց պատրիարքն ադրբեջանական կողմին կոչ է արել վերականգնել ստատուս քվոն եւ վերսկսել վանական համալիր այցերը

Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա 2-րդ նամակը՝ ուղղված Կովկասի մուսուլմանների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազաձեին՝ կապված Քեշիկչիդագ վանական համալիրի (Դավիթ Գարեջի) հետ:

haqqin.az-ի հաղորդմամբ՝ նամակում վրաց պատրիարքն ադրբեջանական կողմին մեղադրում է, որ այն փաստացի արգելել է ուխտավորներին այցելել Չիչխիտուրի եւ Ուդաբնո եկեղեցիներ: Հատկանշական է, որ տվյալ նամակը հրապարակվել է Ադրբեջան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի պետական այցի նախաշեմին:

նամակում պատրիարքը նշում է, որ 1938 եւ 1966 թվականներին կնքված համաձայնագրերի, ինչպես նաեւ ներքին գործերի ազգային կոմիսարիատի կողմից պատրաստված քարտեզի համաձայն՝ Ուդաբնո եւ Չիչխիտուրի եկեղեցիները գտնվում են Վրաստանի սահմաններում:

«Բացարձակ անհասկանալի են ադրբեջանական կողմի հավակնությունները, 2019-ից փաստացի մեզ զրկել են մեր Ուդաբնո եւ Չիչխիտուրի եկեղեցիներից, որոնց մոտակայքում, դեռեւս չհստակեցված վայրում կառուցել են սահմանային հատված եւ ուխտավորներին, զբոսաշրջիկներին, քահանաներին արգելել այցելել վանական համալիր»,- ասվում է նամակում:

Վրաց պատրիարքն ադրբեջանական կողմին կոչ է արել վերականգնել ստատուս քվոն եւ վերսկսել վանական համալիր այցերը:

 Օրերս ադրբեջանական կողմը հայտնել է վիճելի տարածքում մաքսակետի բացման մասին: