«Քարդաշյանների ընտանիք» հեռուստանախագծի հայտնի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն այս օրերին գտնվում են Երեւանում։ Իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաքում Քարդաշյանները հագեցած օրեր են անցկացրել՝ հասցրել են մկրտել երեխաներին, Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել WCIT համաժողովին, իսկ այսօր ընտանիքը մեկնել է Գառնի։
Թեեւ նրանց կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Հայաստանում չէ, նա նոր հրապարակմամբ հիշատակել է իր հայկական արմատների մասին։ Աստղն Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ պետական զինանշանի տեսքով զարդ է պատկերված։ Աստղը հրապարակումը չի մեկնաբանել։
35-ամյա Քլոե Քարդաշյանը 2015թ.-ին եղել է Հայաստանում։ Քարդաշյան քույրերն այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
0Comments