Արցախցի Միշան եւ Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը

Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւ այլ բարձրաստիճան հյուրեր

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաեւ արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը:

Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը:

«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: