Ինչպես պայքարել ամուսնու ծուլության դեմ

Համոզվեք, որ ամուսնու այդ վիճակն ընդամենը պատրվակ է, այլ ոչ թե ինչ-որ հիվանդության նախանշա

Տղամարդիկ տարբեր են լինում. ե՛ւ պատասխանատու, ե՛ւ վճռական, ե՛ւ ճկուն, ե՛ւ  խելացի: Սակայն տղամարդկանց տեսակ էլ կա, որոնց բնորոշ է աշխարհի ամենավատ սովորությունը՝ ծուլությունը: Որոշ ընտանիքներում երբ խոսք է բացվում կենցաղի, արձակուրդի կամ ընթացիկ վճարների մասին, նրանք զարմանալիորեն հոգնած, անկարող, հիվանդ ու դանդաղկոտ ծույլի կերպարանք են ստանում:

Այդ շատ դժվար է հանդուրժել, հատկապես երբ գործերն այնքան են ծանրանում կնոջ ուսերին, որ արդեն խեղդում են նրան: Ինչպե՞ս պետք է այդպիսի իրավիճակներում իրեն դրսեւորի գեղեցիկ սեռի ներկայացուցիչը:

Եվ այսպես.

1. Համոզվեք, որ ամուսնու այդ վիճակն ընդամենը պատրվակ է, այլ ոչ թե ինչ-որ հիվանդության նախանշան:

2. Հարթեք հակամարտությունը

Երբեմն ամուսնու ծուլության պատճառ կարող են լինել հարաբերություններում անհարթությունները: Չհասկացվածությունը, երախտագիտության եւ օգնության բացակայությունը կարող են խնդրանքի, պարտականության զգացում առաջացնել: Այդ վրեժի նման մի բան է: Ավելի ուշադիր եղեք ձեր ամուսնու նկատմամբ, գովեք նրան, շնորհակալություն հայտնեք: Տղամարդիկ հաճոյախոսություններ շատ են սիրում եւ հանուն դրա պատրաստ են շատ հարցերում բավարարել կնոջ ցանկությունները: Այդ կանոնն ուղղեք ձեր կողմից շահավետ ուղղությամբ: Ինչպես ասում են՝ «ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ գառները՝ ողջ»: