Պուտինը պարգևատրել է «Անգարսկի մոլագարի» գործով քննիչին

Նրան հաջողվել է ապացուցել ևս 59 սպանություն և մեկ սպանության փորձ, որը կատարվել է Պոպկովի կողմից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Պոպկովի՝ «Անգարսկի մոլագարի» գործով զբաղվով գլխավոր քննիչ Եվգենի Կարչևսկուն հատուկ շքանշանով պարգևատրելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում այսօր՝ հոկտեմբերի 8-ին:

քննիչ

Իրկուտսկի շրջանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Կարչևսկին Պոպկովի դեմ գործի քննությանը միացել է 2014 թվականին: Նրան հաջողվել է ապացուցել ևս 59 սպանություն և մեկ սպանության փորձ, որը կատարվել է Պոպկովի կողմից:

Դրանից առաջ մոլագարին դատել են 22 սպանությունների և երկու սպանության փորձի համար: