ՏՏ համաշխարհային համաժողովի մասին կանխատեսումներն իրականանում են

ՀՀ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ համաժողովի արդյունքում հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտ

Հրապարակը գրում է. Երևանում մեկնարկել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումանը մասնկացում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

«ՏՏ համաշխարհային համաժողովը 2019 թ. Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 80 երկրից» վերտառուրթյամբ «Արմենպրես» կայքը լուր էր հրապարակել դեռ 2016 թվականին։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին Հայաստանում կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 150 հազար դոլարին համարժեք դրամ:

ՀՀ այն  ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ համաժողովի արդյունքում հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտ, այդ իսկ պատճառով որոշում էր կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում։