ԱՄՆ-ը փակել է Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս օդային տարածքը. Ռազմագետ

Քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի ռազմական գործողություններին

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն փակել է Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս օդային տարածքը, որը թույլ չի տա Թուրքիայի ռազմական օդուժին հավանական ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է նաև համակցված օդային գործողությունների կենտրոնից, որը համակարգում է կոալիցիոն գրոծընկերների հակաահաբեկչական (ԻՊ) թռիչքները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը` փաստացի զրկելով Թուրքիային այդ ամենից: ԱՄՆ-ն չի հաստատում այն տեղեկատվությունը, թե իբրև Թուրքիան գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում:

ԱՄՆ ռազմական գերատեսուչության ղեկավարը օպերատիվ կապի մեջ է ԱՄՆ նախագահի հետ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից սպասվող ռազմական գործողությունների հարցով»: