Մեծամորում՝ ատոմակայանի մոտ, BMW-ն բախվել է քարերին և կողաշրջվել. կա տուժած

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Ա.-ին, ով հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:22-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Ա.-ին, ով հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: