Այս պահին արդեն փոփոխվում և նորոգվում է 20 վերելակ. Հայկ Մարության

Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին, քաղաքապետը հայտնել է, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի տրանսպորտի խնդրին և հայտնել, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա, որի ընթացքում կքննարկվեն այս հարցում հետագա անելիքները:

Հայկ Մարությանը նաև անդրադարձել է վերելակների խնդրին ու նշել, որ արդեն կայացած տենդերով այս պահին արդեն փոփոխվում է 20 վերելակ. այս մասով ևս ստեղծված է աշխատանքային միջգերատեսչական խումբ, որը պարբերաբար փոխվարչապետի մակարդակով հանդիպումներ և քննարկումներ է ունենում: