Հանքային ջրով պատրաստված դիմակներ

Չոր մաշկի համար կարելի է կիրառել հետեւյալ դիմակը. մեղրը հարկավոր է խառնել հանքային ջրով եւ ստացված զանգվածով լվանալ դեմքը

Խանութներում կոսմետիկ միջոցների լայն ընտրանի կա, սակայն ինչու չփորձել կոսմետիկա պատրաստել տնային պայմաններում՝ հատկապես եթե դա բավականին հեշտ ու պարզ է։

Տնային պայմաններում կոսմետիկա պատրաստելու համար կան բավականին պարզ մեթոդներ, որոնց հիմքում ընկած է հանքային ջուրը։

Այսպիսով, հարկավոր են մանրացված «Հերկուլեսի» փաթիլներ, գլիցերին եւ մեղր։ Այս երեք բաղադրիչները հարկավոր է խառնել փայտե կամ պլաստիկ տարայի մեջ՝ ավելացնելով մի քիչ հանքային ջուր։ Արդյունքում պետք է թանձր զանգված ստանալ։ Դիմակը պատրաստ է։ Այն կարելի է լվանալ կես ժամ անց։

Ցուցում. հանքային ջուրը չպետք է շատ լցնել, որպեսզի դիմակը չհոսի։

Չոր մաշկի համար կարելի է կիրառել հետեւյալ դիմակը. մեղրը հարկավոր է խառնել հանքային ջրով եւ ստացված զանգվածով լվանալ դեմքը։ Գործընթացը կարելի է կրկնել օրական երկու անգամ։ Դրանից հետո կարելի է չլավացնել կամ միայն թորած ջրով։

Եվ վերջին ամենապարզ մեթոդը՝ պարզապես կարելի է օրական երեք անգամ հանքային ջուրը ցողել դեմքի վրա։ Այն խոնավեցնում եւ սնուցում է դեմքի մաշկը։

 

Աղբյուրը՝ Otvetin