Իմ քայլից Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Նրան կփոխարինի Լուսինե Մխոյանը

Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին փոխարինած Արթուր Մանուկյանին Երևանի ավագանիում փոխարինելու է Լուսինե Մխոյանը: Այս մասին այսօր ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: