Ջիմ Քերին ծաղրանկար է նվիրել Զելենսկիին եւ Թրամփին

Սկանդալ բարձրացրած հեռախոսազրույցից հետո դեմոկրատները իմպիչմենթի գործընթաց են սկսել Թրամփի դեմ

Ամերիկացի դերասան Ջիմ Քերին Twitter-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերող ծաղրանկար է հրապարակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարում ԱՄՆ նախագահը՝ դիմելով Զելենսկիին, մեջբերում է «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր հերոսի խոսքը՝ նկատի ունենալով, որ Զելենսկիին կարող է իր ծառայությունն անհրաժեշտ լինել:

«Այդ օրը կարող է երբեք չգալ, ես քեզ կխնդրեմ լավություն անել: Սակայն մինչ այդ ընդունիր այդ նվերը ռազմական օգնության տեսքով իմ դստեր հարսանիքի օրը»,- ասվում է գրության մեջ:

Ընդ որում, դերասանը մակագրել է լուսանկարը հետեւյալ գրությամբ. «Չարագործությունների հայրը Զելենսկիին առաջարկ է արել, որից անհնար է հրաժարվել»:

Սեպտեմբերին Սպիտակ տունը հրապարակել էր հուլիսի 25-ին ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը: Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը Զելենսկիին խնդրել է հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեությունն Ուկրաինայում:

Սկանդալ բարձրացրած հեռախոսազրույցից հետո դեմոկրատները իմպիչմենթի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով ընտրություններին միջամտելու համար արտասահմանյան պետություններից օգնություն խնդրելու մեջ: