Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն «անհավանական նոր սպառազինություն» է մշակում

ԱՄՆ-ն զարգացնում եւ նորացնում է միջուկային սպառազինությունը

ԱՄՆ-ն մշակում է «անհավանական նոր սպառազինություն», այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հարցերին պատասխանելիս: Նախագահի խոսքից հետեւում էր, որ ամերիկյան կողմը առաջիկա շաբաթներին կարող է ցուցադրել մի քանի նոր համակարգեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հիմա մշակում ենք անհավանական նոր սպառազինություն: Մենք այնպիսի սպառազինություն ունենք, որը ոչ մեկն անգամ պատկերացնել չի կարող,- պնդել է ԱՄՆ նախագահը: - Մտադիր ենք առաջիկա 4-5 շաբաթում մի երկու կանգառ անել: [Նոր համակարգերից] ինչ-որ բան կցուցադրենք, ինչ-որ բան՝ ոչ»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն զարգացնում եւ նորացնում է միջուկային սպառազինությունը:

«Մենք սուզանավեր ենք կառուցում, որոնց մասին ոչ ոք մտածել իսկ չի կարող,- հայտարարել է Թրամփը: - Հույս ունեմ, որ երբեք ստիպված չենք լինի դրանք օգտագործել»: