Ուղիղ. Երևանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը

Այսօր սպասվում է, որ պանելային քննարկումների ժամանակ ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը
WCIT 2019

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը:

Նախօրեին, համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը:

Այսօր սպասվում է, որ պանելային քննարկումների ժամանակ ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: