Եղիսաբեթ II-ը Էլթոն Ջոնի աչքի առաջ ապտակել է զարմիկին

Էլթոն Ջոնը գրել է, թե թագուհին տեսել է, որ ինքը նկատել է այդ ամենը, ու իրեն աչքով նշան է տվել և ժպտացել

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը իր կենդագրականում պատմել է, թե ինչպես է մի անգամ թագուհի Եղիսաբեթ II-ն իր աչքի առաջ ապտակել զարմիկ Լինլիին: Միջադեպը երեկույթներից մեկի ժամանակ է տեղի ունեցել: Թագուհին խնդրել է, որպեսզի Լինլին երեկույթից տուն վերադառնա և մնա քրոջ՝ լեդի Սարա Արմսթրոնգի մոտ, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Լինլին, սակայն, չի ենթարկվել թագուհուն: Այդ պահին Եղիսաբեթ II-ը մոտեցել է  զարմիկին և ոչ ուժեղ ապտակ հասցրել նրան: Լինլին հեռացել է միջոցառման սրահից:

Էլթոն Ջոնը գրել է, թե թագուհին տեսել է, որ ինքը նկատել է այդ ամենը, ու իրեն աչքով նշան է տվել և ժպտացել: