Ձեզ հարուստ զգացեք

Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում
Աստվածս

 

Հոկտեմբերի 7

 

Ապրեք Իմ Գաղտնի Վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք: Հարուստ զգացեք ձեզ: Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան. սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը: Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների: Դուք ձեզ համարեք՝ իբրև դուստրեր թագավորի: Այս արդեն ասել եմ ձեզ: Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում: