Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը

Քիչ առաջ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի դրանից՝ պաշտպանական կողմը գտնում էր, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։