Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Քիմ Քարդաշյանը Երեւան է ժամանել երեկ ուշ երեկոյան

Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո Քիմ Քարդաշյանը երկրպագուները քիչ առաջ կարողացան տեսնել նրան։ Աստղը եւ նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, դուրս եկան երեւանյան հյուրանոցից, ողջունեցինբ երկրպագուներին ու լուսանկարվեցին։ Նստելով մեքենան՝ նրանք հեռացան։

 

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Երեւան է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող հայուհին հասցրել է երեխաներին մկրտելԷջմիածնում ու լուսանկարվել երկրպագուների հետ։ Ի դեպ, NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ նրա փոքրիկ որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։