Ի՞նչ եք անում՝ երկիրը վերադարձնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի օրե՞ր. Հակոբ Ավետիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն, ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացրած ոտնձգությանը

«ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացրած ոտնձգությանը:
Ավետիքյանը հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ է զգուշացրել, որ հարձակման հաջորդ թիրախը լինելու է մամուլը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.