Հարազատի հետ սեռական հարաբերություն ունենալու համա՞ր է վրեժ լուծել. մանրամասներ արյունալի միջադեպից

Վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով, իսկ նրանցից մեկը կրկնակի դատապարտված է եղել

Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 4-ին Վանաձորում ահազանգով ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց, որոնցից 3-ը մահացել են, 5-ը՝ հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։

Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

ArmDaily.am-ին սպանությունների դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով սպանությունները տեղի են ունեցել վրեժի հողի վրա։ Մահացածներից մեկը և սպանություններ իրականացնողը մտերիմ ընկերներ են եղել։ Վերջինս պարզել է, որ ընկերը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել հարազատի հետ։ Նա ընկերոջ հետ հանդիպել է պատիվ պահանջելու ու հաշվեհարդար տեսնելու համար, իսկ ընկերն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հարազատի  կամքով, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդը փախել է իր տուն, իսկ մյուսները նրան հետապնդել են։ Իր տանը պահվող զենքով կրակել է իրեն հետապնդողների ուղղությամբ։ 

Նշենք, որ վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով, իսկ նրանցից մեկը կրկնակի դատապարտված է եղել։

Ավելի վաղ Վանաձորի ԲԿ-ից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են կայուն ծանր վիճակում։