Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում

Ռուսաստանի նախագահն իր 67–ամյակը մտադիր է նշել բնության գրկում` հարազատների ու մտերիմների շրջապատում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբոսնել է տայգայում ծննդյան օրվա տոնակատարությունից առաջ։ Ռուսաստանի նախագահի հանգստի կադրերը հրապարակել է Life կայքը։

Նշվում է, որ նախագահին ուղեկցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Զբոսանքի ընթացքում Պուտինը սունկ է հավաքել և ամենագնաց վարել տայգայում։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահն այցելել է սիրբիրյան տայգա։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահն իր 67–ամյակը մտադիր է նշել բնության գրկում` հարազատների ու մտերիմների շրջապատում։

armeniasputnik.am