Հոկտեմբերի 7-ին նշվում է Ճարտարապետության միջազգային օրը

Ճարտարապետների միջազգային միությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո, այդ ժամանակ Միության համար հրատապ էր պատերազմի հետեւանքով ավերված քաղաքների, բնակավայրերի վերականգնման խնդիրը

Այսօր աշխարհի ճարտարապետների եւ ճարտարապետական գլուխգործոցները գնահատողների մասնագիտական միջազգային տոնն է՝ Ճարտարապետության միջազգային օրը (World Architecture Day), որը նրանք նշում են հոկտեմբերի առաջին երկուշաբթի, հայտնում է Calend.ru-ն: 

Տոնը սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը՝ МСА (International Union of Architects, UIA): 1985 թվականին МСА ժողովում նախապես որոշվել է Ճարտարապետության միջազգային օրն ամեն տարի նշել հուլիսի 1-ին: Իսկ 1996 թվականին Բարսելոնայում Միության 20-րդ Գլխավոր ասամբլեայում բանաձեւ է ընդունվել Ճարտարապետության միջազգային օրը հոկտեմբերի առաջին երկուշաբթի տեղափոխելու մասին՝ այն նվիրելով Հաբիթաթի միջազգային օրվան (Կացարանի միջազգային օր):

Ճարտարապետների միջազգային միությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո: Այդ ժամանակ Միության համար հրատապ էր պատերազմի հետեւանքով ավերված քաղաքների, բնակավայրերի եւ արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնման խնդիրը: ԽՍՀՄ Ճարտարապետների միությունը МСА-ի հիմնադիրներից եւ նրա գործունեության ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հիմա МСА-ն ունի հարյուրից ավելի ազգային սեկցիաներ եւ միլիոնից ավելի ճարտարապետներ: