Օրհնյալ ապահովություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինը իրապես կզորանան՝ տոկալու և հաղթելու համար

Հիսուս

Հոկտեմբերի 6

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան:

Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ: Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինը իրապես կզորանան՝ տոկալու և հաղթելու համար:

Արդարության գործը խաղաղությունն է. այսինքն՝ ապրել արդար կյանքով. ապրել միայն Ինձ հետ: Այսօրինակ կյանքն է, որ ապահովություն է գտնում և համակվում անդորրությամբ:

Ապահովությունը այն հանգստությունն է, որ ծնվում է՝ Ինձ վրա ունեցած ձեր մեծ վստահությունից և հաստատվում՝ փրկելու ու պահպանելու Իմ Խոստումի ու Զորության վրա: Ձեռք բերեք այս հանդարտությունը և ամեն գնով պահեք այն: Հանգստացեք Իմ մեջ: Ապրեք Իմ մեջ՝ հանդարտ, լուռ, ապահով. այսինքն՝ խաղաղ կյանքով: