Աղբահանության հարցը լուծված է. Հայկ Մարության

Նրա խոսքով` քաղաքը պատրաստ է WCIT համաժողովին

Երեւանում աղբահանության հարցը լուծված է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը Վրաստանից «Զվարթնոց» օդանավակայան էր ժամանել: Նրա խոսքով՝ Վրաստանում էր Թբիլիսիի օրվա շրջանակներում։

Իր պաշտոնանկության վերաբերյալ հարցին նա չպատասխանեց, խնդրեց հոկտեմբերի 8-ին կայանալիք ավագանու նիստին այդ հարցն ուղղել։

Նրա խոսքով` քաղաքը պատրաստ է WCIT համաժողովին:

«Իհարկե, քաղաքը միշտ պատրաստ է այսպիսի մեծ միջոցառումների : Եվ հիմա է պատրաստ, եւ ապագայում է պատրաստ լինելու»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am