Գուֆը վիրավորել է Կովկասի կանանց ու ներողություն խնդրել

Ընդ որում, նրանց «хачуха» էր անվանել

Ռուս ռեփեր Ալեքսեյ Դոլմատովը, որը հայտնի է Գուֆ մականվամբ, ներողություն է խնդրել, որ «Осторожно, Собчак!» հաղորդման շրջանակներում Քսենիա Սոբչակին տված հարցազրույցի ընթացքում վիրավորել է Կովկասի կանանց: Նա տեսահոլովակը հրապարակել է Instagram-յան էջում:

Երաժիշտի խոսքով` հարցազրույցի հրապարակումից հետո վերջին 2-3 օրերի ընթացքում համացանցում տարակուսանքի ալիք է սկսվել Կովկասի կանանց մասին իր բառերի պատճառով: Հարցազրույցում նա հայտնել էր, որ իր առաջին սերը վրացուհի է եղել, ապա նրա կինն է դարձել չեչենուհին, որի հետ ինքն ապրել է 10 տարի, իսկ այժմ նրա սիրելին կրկին վրացուհի է: Ընդ որում, նրանց «хачуха» էր անվանել:

Գուֆը նշել է, որ սովորաբար չի գործածում այդ բառը եւ հայտարարել է, որ միշտ մեծ հարգանքով է վերաբերվել Կովկասցիներին: «Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ կողմից հնչեցրած բառի համար Կովկասի բոլոր բնակիչներից, մասնավորապես չեչեններից»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նույն հարցազրույցում ռեփերը խոստովանել է, որ կհամաձայներ ելույթ ունեմալ նույնիսկ Ադոլֆ Հիտլեր առջեւ, եթե իրեն այդ պահին «նորմալ վճարեին»: