«Գեղեցիկ ու մեղսավո՞ր». Քեթի Տոպուրիան պրովոկացիոն լուսանկար է հրապարակել

Իդեալական կազմվածքի «ամենահետաքրքիր» հատվածները երգչուհին թաքցրել է սպիտակ խալաթով

 

Քեթի Տոպուրիան ավելի հաճախ է սկսել Instagram-ի հետեւորդներին ուրախացնել գայթակղիչ լուսանկարներով։ Սակայն այս անգամ «А’Студио» խմբի մենակատարը սոցիալական ցանցում լուսանկար է տեղադրել, որում գրեթե մերկ է։ Իդեալական կազմվածքի «ամենահետաքրքիր» հատվածները երգչուհին թաքցրել է սպիտակ խալաթով։

«Անբարետես դեմքն ու վատ կազմվածքը շատ կանանց օգնել են դրախտ ընկնել»,- հրապարակումը մակագրել է աստղը։

Քեթի Տոպուրիայի երկրպագուները հիացած են անկեղծ ու կրքոտ լուսանկարով։ Երկրպագուների մեծ մասը նշել է, որ իրենց սիրելի երգչուհուն դրախտը չի սպառնում, քանի որ նա իսկական գեղեցկուհի է։ Նրանք բազմաթիվ հիացական մեկանաբանություններ են գրել եւ ավելի քան 50 հազար անգամ հավանել լուսանկարը։

«Գեղեցիկուհի», «Որքան գեղեցիկ ու յուրօրինակ ես», «Դու լավագույնն ես», «Իբրեւ գեղեցիկ ու մեղսավո՞ր»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5TV