Ինչով չի կարելի զբաղվել Վենետիկում

Արգելվում է երեկոյան յոթից հետո փողոցում ալկոհոլ ունենալը պայուսակի մեջ կամ խմելը
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության ցանկում գտնվող Վենետիկը ամեն օր ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Զբոսաշրջիկների հոսքի դեմ քաղաքի բնակիչներն ու իշխանությունները գնալով ավելի լուրջ պայքար են սկսում մղել։

Արդեն որոշում է ընդունվել, որ 2022 թվականին զբոսաշրջային նավերը չեն կարողանալու մուտք գործել քաղաքի նավահանգիստ։ Բացի այդ, Վենետիկում մի շարք արգելքներ են մտցվել, որոնց խախտումը զբոսաշրջիկներին 25-500 եվրո տուգանք է սպառնում։ Մասնավորապես, չի կարելի լողալ և նույնիսկ թրջել ոտքերը ջրանցքներում, կերակրել աղավնիներին, քաղաքում ման գալ լողազգեստով և մերկ իրանով, կենտրոնում հեծանիվ վարել և նույնիսկ այն կողքից բռնած տանել։

ա

Անցյալ շաբաթ քաղաքապետ Լուիջի Բրուգնարոն նոր նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ արգելելով զբոսաշրջիկներին նստել գետնին կամ շենքերի աստիճանների վրա։

Երեքշաբթի օրը ANSA գործակալությունը ևս մի նախաձեռնության մասին հաղորդեց. արգելվում է երեկոյան յոթից հետո փողոցում ալկոհոլ ունենալը պայուսակի մեջ կամ խմելը։ Այն վերաբերում է խանութից գնված նույնիսկ փակ շշերին։

ա

Հարկ է նշել, որ Վենետիկը միակ իտալական քաղաքը չէ, որը տարատեսակ արգելքներ է սահմանում զբոսաշրջիկների համար։