5 միֆ առողջ սննդի մասին, որ խանգարում է նիհարելուն

Սոուսներն ու աղցան սոուսները հաճախ իրական «կալորիականությամբ ռումբ» են

The Conversation ամսագրի էջերում սննդի և դիետայի բնագավառի մասնագետները խոսել են այն մասին, որ շատ մարդիկ ուտում են, իրենց կարծիքով, առողջ սնունդ, բայց, փաստորեն, այն այնքան էլ առողջ չէ: Առողջ դիետայի հետ կապված սննդամթերքներում և խմիչքներում կան թաքնված ճարպեր, շաքար կամ աղ, որոնք խանգարում են քաշը կորցնելուն և երբեմն նպաստում են քաշի ձեռքբերմանը:

Միֆ 1՝ աղցան ճիշտ ընտրություն է: Փորձագետների կարծիքով՝ ըստ էության, աղցաններին ավելացնում են շատ շաքար, յուղ և այլ բաղադրիչներ, որոնք մարմնին տրամադրում են ավելցուկային կալորիաներ: Սոուսներն ու աղցան սոուսները հաճախ իրական «կալորիականությամբ ռումբ» են:

Միֆ 2՝ առողջ նախուտեստներ: Փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են լինել միայն բնական բաղադրիչները `ջուր, ընկույզ, մրգեր, բանջարեղեն, միս, կաթնամթերք: Բոլոր տեսակի մյուզիները խանութներից, որոնք կարծես առողջ սնունդ են պարունակում, բացի առողջ բաղադրիչներից, շատ շաքար են պարունակում:

Image result for 5 мифов о здоровом питании, мешающие похудеть

Միֆ 3՝ բնական քաղցրավենիք։ Կարիք չկա մտածելու, որ մեղրը փոխարինելով շաքարով՝ կարող եք նիհարել: Նույնիսկ բնական քաղցր մթերքները, ինչպիսիք են պտուղները, չորացրած պտուղները, եղեգնաշաքարը և մեղրը, պետք է խստորեն վերահսկել դրանց օգտագործումը: Հակառակ դեպքում, լյարդը «վերբեռնվում է» ֆրուկտոզայով, և սա գիրանալու ուղիղ ճանապարհ է:

Միֆ 4՝ միայն միրգ ուտել։ Մարդիկ գիտակցում են մրգի օգուտները: Սակայն շատ դեպքերում ոչ թե ամբողջական միրգն են օգտագործում, այլ բոլոր տեսակի «խորտիկներ»` մրգային պաղպաղակ, մրգային կոկտեյլներ և աղցաններ, մինչդեռ դրանք հագեցաշ են կալորիականությամբ։

Միֆ 5՝ ձվի դեղնուցները պարունակում են խոլեստերին: Գիտնականները շեշտում են՝ հավի ձվերը առողջ սննդակարգի իսկական բաղադրիչ են: Ձվի դեղնուցում խոլեստերինի մակարդակը, համեմատած երշիկի հետ, չնչին է։

Image result for 5 мифов о здоровом питании, мешающие похудеть