Այլանդակ հարձակում էր լրատվամիջոցի դեմ. Անժելա Թովմասյան

Ես դիմում եմ ՀՀ վարչապետին, ոստիկանապետին միջազգային հանրությանը եւ պահանջում գնահատական տալ, արձագանքել

Սա այլանդակ հարձակում էր լրատվամիջոցի դեմ եւ ես պահանջում եմ, որ ՀՀ վարչապետը, ոստիկանապետն արձագանքեն այս միջադեպին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Hayeli.am մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակմանը:

«Սա կոնկրետ հարձակում է իմ անձի դեմ, այս արշավը դեռ շուտվանից էր սկսվել, որն արտահայտվեց հաղորդաշարի փակվելով, սոցցանցերում հահոյախառն մեկնաբանություններով: Ես դիմում եմ ՀՀ վարչապետին, ոստիկանապետին միջազգային հանրությանը եւ պահանջում գնահատական տալ, արձագանքել, քանի որ սա այլանդակ հարձակում է լրատվամիջոցի դեմ: Եթե ես սրա դեմ ընկրկեմ, ապա իրենց առաջնորդը պետք է ձվախեղդ լինի: Ու զավեշտալի է, որ ինձ մեղադրում են հակահայկական քարոզչության մեջ»,- ասաց տիկին Թովմասյանը:

Նա նշեց, որ երկրում չի գտնվում, սակայն իրեն զանգահարել է «Ժուռնալիստների միության» նախագահը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ եւ ասել, որ միջադեպով զբաղվում են եւ դիմել են ոստիկանություն:

Ավելին վաղ հայտնել էինք, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա: 4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են  փակել լրատվամիջոցը:

Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։