Փրկել են 110-ամյա ծառի կյանքը՝ այն վերածելով գրադարանի

Գրադարանն ունի հեքիաթային տնակի տեսք՝ փոքրիկ տանիքով և լապտերով՝ ապակեպատ դռան վերևում

ԱՄՆ Այդահո նահանգից Շարալի Արմիթաժ Հովարդը որոշել է հին անկենդան ծառը վերածել փոքրիկ գրադարանի՝ նոր կյանք հաղորդելով չորացած հսկային, հաղորդում է Life-ը:

Ժամանակին շքեղ և ճյուղատարած բարդուն ժամանակը չի խնայել: Շարալին «ծերուկին» փրկել է հատումից՝ հետաքրքիր գաղափար առաջարկելով: Ամերիկուհին, որը գրադարանավարուհի է, նկարիչ և նախկինում կազմարար, որոշել է փոքրիկ հիանալի գրադարան ստեղծել ծառի բնում:

Գրադարանն ունի հեքիաթային տնակի տեսք՝ փոքրիկ տանիքով և լապտերով՝ ապակեպատ դռան վերևում: Յուրաքանչյուրը կարող է իր գրքերը բերել գրադարան և այնտեղից վերցնել մեկ ուրիշը: Շարալիին իր մտահղացումն իրականացնելու գործում օգնել է Little Free Library գրադարանը, որը զբաղվում է մինի-գրադարանների ստեղծմամբ ամբողջ աշխարհում:

Image result for Библиотекарша спасла 110-летнее дерево, превратив его в книжное чудо