Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց գավաթակիր «Ալաշկերտին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
«Արարատ-Արմենիան» 19 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Արարատից» (10 խաղ) հետ է 3 միավոր, սակայն երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալաշկերտը» չորրորդն է՝ 16 միավոր։
«Լոռին» Վանաձորում մրցեց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
«Լոռին» 9 խաղում վաստակել է 15 միավոր եւ 5-րդն է, «Փյունիկը» 10 հանդիպումից հետո ունի 13 միավոր եւ 6-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2։0 (տեսանյութ)
Զաքարիա Սանոգո, 31, Մաիլսոն Լիմա, 87
«Լոռի» - «Փյունիկ»՝ 2։2 (տեսանյութ)
Ջոնել Դեսիրե, 30, 60 - Արտակ Եդիգարյան, 35, Արթուր Միրանյան, 78
«Ուրարտու» - «Շիրակ»՝ 19:00-ին
0Comments