Ոչ մի կեղծ ընկեր. Բիբերները պարզաբանել են՝ ինչու են հարսանիքին քիչ հյուրեր ներկա եղել

Ջասթինը զգում է, որ նա եւ Հեյլին այժմ մտերիմ են, ինչպես երբեք չեն եղել

25-ամյա Ջասթին Բիբերը եւ 22-ամյա Հեյլի Բոլդուինը երկրորդ հարսանիքն են կազմակերպել մտերիմների համար։ Երիտասարդ ամուսինները հրաժարվել են շքեղ արարողությունից։

Արտիստների հարսանեկան արարողությունը մասնակցել է «ընդամենը» 154 մարդ, ինը շոու-բիզնեսի չափանիշներով՝ քիչ է համարվում։ «Baby» հիթի կատարողը պարզաբանել է փոքր արարողություն անցկացնելու որոշումը։ Ջասթինը խոստովանել է, որ շատ է հոգնել իր կողքին հայտնվող կասածելի մարդկանցից եւ ձգտել է հարսանիքն առավելագույնս անկեղծ դարձնել։

«Ջասթինն անմիջապես ասաց, որ հարսանիքը կլինի բացառապես ամենամտերիմների համար։ «Ոչ մի կեղծ ընկեր»,- մեջբերում նրա խոսքից։ Քանի որ նրա շուրջ այնքան շատ են կեղծավորները... բոլորը վստահեցնում են, թե իրենց հետաքրքիր է հենց նա, ոչ թե նրա գումարն ու համբավը։ Սակայն գիտեք՝ շոու-բիզնեսում այդքան տարիների ընթացքում նա սովորել է լավ տարբերել անկեղծ մարդկանց նրանցից, ովքեր միայն այդպիսին են ձեւանում»,- արտիստի մտերիմ ընկերը հայտնել է US Weekly-ին։

Հարսանիքից անմիջապես հետո երգիչը նվեր է մատուցել կնոջը՝ ոսկե վզնոց՝ «կին» բառի տեսքով կախազարդով։ Այդ կերպ նա ցանկացել է ինչ-որ կերպ կատակել Հեյլիի մասին եւ հուշ թողնել երկրորդ հարսանիքի վերաբերյալ։ Նորապսակների մտերիմ շրջապատի ներկայացուցիչների խոսքով՝ նրանց դուր է գալիս միմյանց այդպիսի զվարճալի նվերներ մատուցել։

«Ջասթինը զգում է, որ նա եւ Հեյլին այժմ մտերիմ են, ինչպես երբեք չեն եղել։ Նրան դուր է գալիս հոգ տանել կնոջ նկատմամբ, սակայն նրանք երկուսն էլ չեն սիրում շքեղ ժեստներ ցուցադրել»,- հայտնում է Daily Mail-ը։ Երիտասարդներն այժմ գտնվում են Բեւեռլի Հիլզում եւ միասին ժամանկ են անցկացնում՝ ռեստորաններ, խանութներ գնում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram