Ինչպես սկրաբով ճիշտ մաքրել մաշկը

Ինչպիսի թեփահանող միջոցներ կան

Սկրաբ ընտրելիս՝ ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը

Պիլինգն անհրաժեշտ կոսմետիկ բուժակարգ է ամբողջ մարմնի համար: Այն թույլ է տալիս հեռացնել մաշկի մահացած բջիջները, մաշկը դարձնելով փայլուն ու հարթ: Շատ կանայք հիշում են այն մասին, որ պիլինգն անհրաժեշտ է դեմքին, բայց մոռանում են մարմնի մասին: Այդուհանդերձ, ինքդ քեզ տոնուսի մեջ պահելու ու երիտասարդ մնալու համար անհրաժեշտ է ամբողջ մարմինը սկրաբով մաքրել:

Ինչպիսի թեփահանող միջոցներ կան։

- Սկրաբի էֆեկտով օճառ

- Ցնցուղի համար գել՝ սկրաբային մասնիկներով

- Հատուկ սկրաբ

- Մարմնի համար հատուկ սպունգ

Սկրաբ  ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը: Աղն ու շաքարը իդեալական բաղկացուցիչներ են: Նաեւ ուշադրություն դարձրեք սկրաբային մասնիկների ձեւին: Ավելի լավ է, եթե դրանք կլոր լինեն, սուր ծայրերը կարող են վնասել մաշկը: Սկրաբը պետք է օգտագործել շաբաթական 1-2 անգամ, ըստ մաշկի տեսակի: ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ անել դա, քան նրանց, ում մաշկը չոր է: Հիշեք, որ ամեն ինչ լավ է չափի մեջ՝ սկրաբի չափից հաճախ գործածումը մարմնին օգտակար չի լինի՝ մաշկը կչորանա:

Ինչպես է պետք թեփահանել մաշկը

Լոգանք ընդունելուց առաջ մարմինը տրորեք թեփահանող էֆեկտով ձեռնոցով: Դա կուժեղացնի արյան շրջանառությունը ու լիմֆոդրենաժը, ինչն էլ իր հերթին թույլ կտա երկարացնել մաշկի երիտասարդությունը: Սկսեք ոտնաթաթերից ու աստիճանաբար վերեւ բարձրացեք: Ձեռնոցը չպետք է չափից կոշտ լինի, հակառակ դեպքում մաշկը լրջորեն վնասելու վտանգը մեծ կլինի: Ընտրեք սինթեթիկ տարբերակներ՝ չափավոր կոշտությամբ կամ էլ բնական:

Ցնցուղ ընդունելիս ընտրիր քեզ դուր եկող միջոցներից մեկը: Եթե քեզ համար կարեւոր է արեւայրուքը պահպանելը կամ եթե մարմնի վրա վերքեր ու կտրվածքներ կան՝ պիլինգը հակացուցված է:

Սկրաբը կարելի է օգտագործել սպունգով՝ էֆեկտն ուժեղացնելու համար: Սկսեք կրունկներից ու բարձրացեք վեր՝ այնպես ինչպես չոր թեփահանման ժամանակ: Զգույշ եղեք կրծքի ու բիկինիի մասերում:

Մեջքը մաքրելու համար օգտագործեք խոզանակ կամ բռնիչ ունեցող սպունգ

Լոգանքից հետո խոնավացնող քսուք օգտագործեք: Վերականգնված բջիջներով մաշկը ինտենսիվ խնամքի կարիք ունի:

 

Աղբյուր՝ Liza.ua