Եթե որոշեն հիմա էլ պաշարել ՍԴ-ն, ուրեմն Հայաստանը չկործանվելու ոչ մի շանս չունի. Պետրոսյան

Հիմա սպասենք և տեսնենք, թե իշխանությունը որքանով է հարգելու Սահմանադրական դատարանի անկախությունը

Աժ-ն իր երկու խմբակցությունների համատեղ ջանքերով ընդունեց «բաղձալի» որոշումը և գնդակը գցեց Սահմանադրական դատարան... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբեյալ դիմումի մասին:

«Հիմա սպասենք և տեսնենք, թե իշխանությունը որքանով է հարգելու Սահմանադրական դատարանի անկախությունը: Եթե հանկարծ նորից իջեցվեն հրահանգներ՝ հիմա էլ Սահմանադրական դատարանը պաշարելու և ՍԴ անդամներին որոշում վերաբերյալ, ուրեմն Հայաստանը չկործանվելու ոչ մի շանս չունի...»,-գրել է պատգամավորը: