Տնօրենի քայլը երեկ ըստ էության, արդարացրեց Արսեն Թորոսյանը

Սակայն երեկ հիվանդանոցում այլ լուրեր էին պտտվում առ այն, որ նախարարի հովանավորյալ տնօրենը ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն  իր աշխատասենյակում երեկ նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել է բժշկի քիթը:

Պատճառն ըստ նախնական վարկածի այն է, որ բժշկի հորը տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է, բժիշկը պարզաբանման համար մտել է տնօրենի մոտ եւ զրույցը վեճ է դարձել, հետո էլ` «բռնցքամարտիկ» տնօրենը կոտրել է բժշկի քիթը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ նրան վիրահատել են։

Հետաքրքիր էր, որ քիթ կոտրելու տնօրենի քայլը երեկ ըստ էության, արդարացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ասելով. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի… Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ դիմումից հետո հետ վերադարձրել այն»։

Սակայն երեկ հիվանդանոցում այլ լուրեր էին պտտվում առ այն, որ նախարարի հովանավորյալ տնօրենը ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից։ Այլ վարկածի համաձայն, կոտրվածք ունեցողի հայրը նախկին տնօրենին մի քանի անգամ բարձրաձայն պաշտպանել է, դրա համար նոր ԺՊ-ն քեն է պահել։

Թե որ վարկածն է իրական, քննությունը ցույց կտա, բայց փաստ է, որ նախարար Թորոսյանի կողմից նշանակված վստահելի որոշ տնօրեններ իրենց աշխատակիցներից ապօրինի գումարներ են պահանջում։ Պարզապես բոլոր դեպքերը չէ, որ ավարտվում են քիթկոտրուկով։ Բայց այդ մասին, առաջիկայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում