Ինչպես պայքարել ատամնաքարերի դեմ

Բավական է ամենօրյա խնամք ատամների նկատմամբ, ու այս խնդիրները չեն առաջանա
աղջիկ ատամ

Փոքրիկ սև կետիկները ատամների շրջանում ծանոթ են թերևս բոլորին, բայց բոլորն էլ ցանկանում են հնարավորինս հազվադեպ բախվել այս խմդրին: Դրա համար պետք է գալ սկզբից:

Ինչպե՞ս է առաջանում ատամնաքարը: Սկզբում ատամների վրա ձևավորվում են սպիտակ բծեր (երբեմն շագանակագույն): Սրա առաջացմանը ինչ-որ իմաստով նպաստում են ուտելիքները, բայց հատկապես, ծխախոտն ու սուրճը: Եթե այս բծերը ժամանակին չմաքրվեն, դրանք կհավաքվեն՝ առաջացնելով նախ փառ, ապա և ատամնաքար:

 Բավական է ամենօրյա խնամք ատամների նկատմամբ, ու այս խնդիրները չեն առաջանա: Խորհուրդ է տրվում նախևառաջ ամեն օր ուտել գոնե մեկ խնձոր և բերանի խոռոչը պարբերաբար ողողել սամիթի թուրմով: Շատ օգտակար է նաև եզան լեզվի թուրմը: Իսկ սխտորի օգտակար հատկությունները գաղտնիք չեն: Հոտը տանելի դարձնելու համար քնելուց առաջ սխտորը քսեք ատամնաշարին: Կարելի է նաև ուտել մի կտոր: Անչափ օգտակար է հում ձվի կեղևը: Լավ ծեծեք այն, փոշի դարձրեք և կերեք օրը մեկ գդալ' վրայից ջուր խմելով: Այս ամենը, գումարած օրը երկու անգամ ատամների պարտադիր լվացումը կնպաստեն էմալի ամրապնդմնանն ու ատամների սպիտակեցմանը: