Խոշոր վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ 5 հոգի հոսպիտալացվել է

Վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների մեջ կան նաև ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ: