Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ և կանայք ցավը տարբեր կերպ են զգում

Այսօր բժիշկների առաջարկած ցավազրկողների և հակաբորբոքային դեղամիջոցների հիմքը ափիոնն է կամ սալիցիլաթթուն

Գիտնականները պարզել են տղամարդկանց և կանանց ողնաշարի մեջ խրոնիկ ցավի ազդանշանների տարբերությունները:

Աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ տառապում է քրոնիկ ցավից: Շատ արևմտյան երկրներում դա հաշմանդամության առաջին պատճառն է: Միևնույն ժամանակ, կանայք տղամարդկանցից շատ են տառապում արթրիտից, ֆիբրամիալգիայից և գլխացավից: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այսօր բժիշկների առաջարկած ցավազրկողների և հակաբորբոքային դեղամիջոցների հիմքը ափիոնն է կամ սալիցիլաթթուն: Նրանք լավ են արգելակում ցավերը, սակայն ամիսներ, նույնիսկ տարիներ տևող քրոնիկ ցավերի վրա քիչ են ազդում: